Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք


Արցախում երեկ կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 297 քաղաքացու հետազոտություն, որից 879-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2 հազար 763 դեպք: Կատարվել է 25 հազար 749 թեստավորում:

XS
SM
MD
LG