Մատչելիության հղումներ

Գերիների հարցը Կարմիր Խաչի լիարժեք ուշադրության ներքո է․ Պետեր Մաուրերը պատասխանել է Արմեն Սարգսյանին


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հավաստիացնում է՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից բարձրացրած հարցերն իր և իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են․ Մաուրերը պատասխանել է նախագահի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:

Նշելով, որ 1992 թվականից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակական գործուն ներկայություն է ունեցել տարածաշրջանում, ըստ նախագահի գրասենյակի՝ Պետեր Մաուրերը մասնավորապես ասել է, որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամությունը հայտնել հետագա գործունեությունը ծավալել՝ միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում:

Նշենք, որ շաբաթ օրը Հայաստան վերադարձավ ադրբեջանական գերության մեջ հայտնված15 հոգի: Այսպիսով, Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը հասավ 88-ի։

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

XS
SM
MD
LG