Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում խոսել է հունիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպման մասին: Դա կլինի երկու լիդերների առաջին հանդիպումն ամերիկյան նախագահական ընտրություններից հետո:
2011 թվականին ԱՄՆ փոխնախագահ Բայդենը Մոսկվայում հանդիպել է այն տարիների Ռուսաստանի վարչապետի պաշտոնում աշխատող Պուտինի հետ:
Ռուսաստանի նախագահն այսօր հույս է հայտնել, որ կայանալիք հանդիպումը կառուցողական կլինի:
«Ամենակարևորն է միմյանց նկատմամբ հարգանք դրսևորել և հաշվի առնել միմյանց շահերը: Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից է, երկար տարիներ անձամբ մասնակցել է կարևոր հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը, դրանք այսօր էլ մեծ նշանակություն ունեն աշխարհի և մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է Պուտինը:
Երկու երկրները պայմանավորվել են, որ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին` Ժնևում: