«ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կընթանան Ժնևում գտնվող «Լա-Գրանժ» առանձնատանը», - տեղեկացնում է Շվեյցարիայի արտգործնախարարությունը։
18-րդ դարում կառուցված շինությունը գտնվում է Ժնևի խոշորագույն այգիներից մեկում։ «Լա-Գրանժ»-ում է գտնվում հին գրքերի և ձեռագրերի՝ Շվեյցարիայի խոշորագույն գրադարաններից մեկը։
Շվեյցարական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր է ինչ առանձնատան մերձակայքն արգելափակված է ոստիկանության կողմից, ակնկալվում է, որ հունիսի 16-ին կայանալիք հանդիպումից առաջ Ժնևի այն շրջանում, որտեղ գտնվում է «Լա-Գրանժ» առանձնատունը, հակաօդային պաշտպանության համակարգեր կտեղակայվեն։