Մատչելիության հղումներ

Լավրով. «Պուտինի և Բայդենի հանդիպման հետ կապված պատրանքներ չունենք»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ժնևում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հետ կապված մեծ ակնկալիքներ չկան: Լավրովի խոսքով, ինքնին դրական է, որ հանդիպում են երկու գերտերությունների ղեկավարները:

«Չունենք չափազանցված ակնկալիքներ, առաջխաղացման պատրանքներ, բայց կա ամենաբարձր մակարդակով մտքեր փոխանակելու անհրաժեշտություն, հասկանալու, թե որոնք են սպառնալիքները երկու միջուկային գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համար, և երկու լիդերների երկխոսության բուն փաստն ինքնին արդեն դրական է, և այդ հարցում լիովին համաձայն ենք մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է Լավրովը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր է մեկնում Եվրոպա, որտեղ նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Ռուսաստանցի պաշտոնակից Պուտինի հետ նրա հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում:

XS
SM
MD
LG