Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 50 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք


Արցախում հունիսի 7-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 101 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 756 դեպք, կատարվել է 25 հազար 553 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG