Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ը հաստատել է չինական «Սինովակ» վակցինան


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ կազմակերպությունը հաստատել է չինական «Սինովակ» պատվաստանյութը Covid-19-ի դեմ կիրառելու համար։

«Ուրախ եմ հայտնելու, որ «Սինովակ» կորոնավիրուսային վակցինան ներառվել է ԱՀԿ-ի արտակարգ օգտագործման ցանկում, երբ հաստատվեց, որ այն ապահով է, արդյունավետ և որակյալ՝ երկու չափաբաժին ընդունելուց հետո»,- հունիսի 1-ին Ժնևում կայացած ասուլիսում հայտնել է Գեբրեյեսուսը, նշելով նաև, որ այսօրվա դրությամբ հաստատված 8 պատվաստանյութ կա, և հիմա կարևոր է դրանք արագ հասցնել վակցինայի կարիք ունեցող մարդկանց։

«Սինովակ»-ը չինական առաջին պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ։ ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել չափահասների՝ 18-ից բարձր տարիքի մարդկանց համար, երկու չափաբաժինը ընդունել 2-ից 4 շաբաթվա ընթացքում։

Չինական դեղամիջոցի օգտագործումը 32 երկրներում թույլատրվել է, բնակչության համար արդեն հատկացվել է պատվաստանյութի 260 միլիոն չափաբաժին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG