Մատչելիության հղումներ

Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանն ընդունել է արդյոք Արա Այվազյանի հրաժարականը


Հրաժարականի դիմումից երկու օր անց էլ հայտնի չէ՝ արդյոք վարչապետի պաշտոնակատարն ընդունել է արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։ «Ազատությանը» այսօր կառավարությունից հայտնեցին, որ Այվազյանի դիմումին հաջորդել են ոչ աշխատանքային օրեր, հետևաբար որևէ տեղեկատվություն չեն կարող փոխանցել։

Նախագահի գրասենյակից էլ հայտնեցին, որ երեկվա դրությամբ վարչապետից առաջարկություն չեն ստացել Այվազյանի պաշտոնանկության մասին։

Կառավարության անդամների ազատման հրամանագրերը ստորագրում է Հայաստանի նախագահը։

XS
SM
MD
LG