Մատչելիության հղումներ

Այսօրվա միջադեպը Ռուսաստանի պատասխանն էր Փաշինյանի երեկվա դժգոհությանը, վստահ է Ժիրայր Սեֆիլյանը


«Ազատության» զրուցակիցը «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն է:

«Ազատություն» - Նաև որպես ռազմական գործիչ ինչպե՞ս կգնահատեք դրությունը:

Ժիրայր Սեֆիլյան - Խայտառակ վիճակ, նոյեմբերի 9-ից հետո պատերազմը շարունակվում է, և դա հիմնականում տեղի է ունենում տեղեկատվական և հոգեբանակաան հարթություններով, իսկ վերջերս այդ ամենին ավելացան նաև ուղղակի ֆիզիկական միջամտությունները և Գեղարքունիքում, և Սյունիքում, և այս ամենը մեզ չի զարմացնում: Ու շարունակվելու են մինչև այն ժամանակ, որ Փաշինյանը տակավին կառչած է աթոռին: 6 ամիս է արդեն` մենք բացատրում ենք, հիմնավորում ենք, թե ինչու օր առաջ նա պետք է հեռանա, սակայն նրա հիվանդագին կառչածությունը մեր երկրում քաոսը խորացնում է ու խորացնում:

«Ազատություն» - Եթե այլ իշխանություն լինի, պարոն Սեֆիլյան, ադրբեջանական ուժերը նահանջելո՞ւ են:

Ժիրայր Սեֆիլյան - Միայն ազգային իշխանության օրոք հնարավոր կլինի այս մղձավանջը կանգնեցնել, և դա սկսելու համար հիմնականում դա պիտի լինի արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշմամբ:

«Ազատություն» - Գնա՞լ ռազմական լուծման այս իրավիճակում. Փաշինյանն ասում է` Ադրբեջանի ուզածը հենց դա է` օգտվել այդ հնարավորությունից և Սև լճից մինչև Նախիջևան ուժով միջանցք բացել:

Ժիրայր Սեֆիլյան - Ոչ, հնարավոր չէ այս իրավիճակում գնալ ռազմական որևէ քայլ կատարելու: Միակ քայլը, որ հայկական կողմը պետք է անի, դա էլ անշուշտ Փաշինյանն անողը չի, արտաքին ճիշտ քաղաքական կողմնորոշումն է, և մասնավորապես Արևմուտքի ուղիղ միջամտության շնորհիվ միայն ու միայն հնարավոր է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը պաշտպանել:

«Ազատություն» - Ֆրանսիան, Միացյալ Նահանգները օդուժով գալո՞ւ էին, Արցախում օգնե՞ին, պարոն Սեֆիլյան:

Ժիրայր Սեֆիլյան - Թուրքական գործոնին այս ռեգիոնում կարող է զսպել միայն ու միայն Միացյալ Նահանգները, և եթե այսօր մենք թողնենք` այս ընթացքը այսպես գնա, ինչ որ արեցին 44-օրյայի ընթացքում, նույնը շարունակվելու է, այսինքն` ռուսն ու թուրքը պայմանավորվում են կոտորել հայերին, ներխուժել սահմաններից ներս, ներխուժել, ճանապարհներն ուժով բացել, բացել: Այս ընթացքում Հայաստանն ինչքան թուլանում է, Ռուսաստանին ձեռնտու է, որովհետև իր առավելությունն ավելի մեծանում է, և առևտուրը Թուրքիայի հետ իր համար առավել հանգիստ է տեղի ունենում և այլն: Օր առաջ պետք է այս վիճակից մենք դուրս գանք:

«Ազատություն» - Կան իրողություններ, որոնց հետ Հայաստանը որպես պետություն գործ ունի. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որին դիմել ենք, և Ռուսաստանի հետ ունենք փոխօգնության պայմանագրեր: Երկուսից էլ փորձում էր օգտվել Երևանը, չանե՞ր:

Ժիրայր Սեֆիլյան - Ձեր թվարկած կազմակերպությունները մեռելածին են, նրանք երբեք չեն շնչել, ոչ էլ շնչելու են, ուստի բոլորովին անիմաստ էր այդ բոլոր քայլերը կատարելը, և այստեղ ամբողջ հարցը նորից վերադառնում ենք աթոռին հայտնված մարդու դերակատարման մեջ: Այսքան կառավարելի գործիչ այս 30 տարիների ընթացքում չի եղել, փոխանակ հասկանա այս կատարվածից և փորձի իր սխալն ուղղել և օր առաջ հեռանա այդ աթոռից, նա շարունակում է դիմադրել, բացատրել, որ ինքը ճիշտ է անում, լավ է լինելու, որ իրենք պաշտպանելու են մեր երկիրը:

«Ազատություն» - Երեկ ասում էր, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի գնալ այս քայլին, արդյոք սա Ռուսաստանի մասին բավականին թափանցիկ ակնարկ չէ՞ր:

Ժիրայր Սեֆիլյան - Եվ արդյոք այսօր առավոտվա տեղի ունեցածը դրա պատասխանը չէր: Խաղացնում են, ինչպես ուզում են, և այս մարդը իր աթոռի երկարակեցությունը տեսել է միայն ու միայն Մոսկվային ենթարկվելու մեջ, և եթե այդ հանգամանքը Մոսկվան արդեն նկատել է, նրան օգտագործել է մինչև վերջ, այսօր էլ օգտագործում է: Մեզ իսկական դաշնակիցների օգնությունն է պետք, բոլորով ականատես եղանք` մի քանի շաբաթ առաջ մոտավարոպես 150 հազարանոց զորք էր մոտեցել Ուկրաինայի սահմանին: Ընդամենը մեկ հեռախոսի զանգով 150 հազար զորքը դուրս բերվեց: Ասածս այն է, որ Ադրբեջանն ո՞վ է, որ այդ հեռախոսազանգերին կարողանա դիմանալ կամ Թուրքիան Միացյալ Նահանգների նման պետությանը, բայց ԱՄՆ-ն կմիջամտի, եթե տվյալ երկրից պահանջ լինի, խնդրանք լինի:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG