Մատչելիության հղումներ

Փաշինյանը պաշտոնական առաջարկով է դիմում` Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել


Իրադրությունը լարված է, և այս լարվածության դինամիկան աճողական է, քիչ առաջ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկությամբ եմ հանդես գալիս ուղղված միջազգային հանրությանը, ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ` Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող», - առաջարկը ներկայացրեց Փաշինյանը:

Խոսքը, ըստ նրա, Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է:

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ըստ էության դա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

XS
SM
MD
LG