Մատչելիության հղումներ

Խամենեին աջակցություն է հայտնել Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացին


Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել Պահապանների խորհրդի որոշմանը, որով նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող չափավոր գծի թեկնածուները դուրս են մղվել ընտրապայքարից։

«Պատվավոր Պահապանների խորհուրդը արել է այն, ինչ պետք է աներ և ինչը համարել է անհրաժեշտ` ելնելով իր պարտականություններից»,- այսօր հայտարարել է Խամենեին։

Նախօրեին Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին կոչ էր արել երկրի հոգևոր առաջնորդին միջամտել նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման համար պատասխանատու կառույցի աշխատանքներին։ Այս կառույցի անդամները նախօրեին հրապարակել էին հունիսի 18-ին նշանակված նախագահական ընտրություններում գրանցված թեկնածուների վերջնական ցանկը, որից դուրս էին մնացել մի շարք ազդեցիկ գործիչներ, այդ թվում` նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին և Իրանի գործող փոխնախագահ Էսխակ Ջահանգիրին։

XS
SM
MD
LG