Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին դժգոհ է Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացից


Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական նամակով դիմել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին՝ կոչ անելով նրան միջամտել նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման համար պատասխանատու կառույցի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի աշխատանքներին։ Այս կառույցի անդամները նախօրեին հրապարակել էին հունիսի 18-ին նշանակված նախագահական ընտրություններում գրանցված թեկնածուների վերջնական ցանկը, որից դուրս էին մնացել մի շարք ազդեցիկ գործիչներ։

Դրանց թվում էին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին և Իրանի գործող փոխնախագահ Էսխակ Ջահանգիրին։

«Կառավարությունն այս հարցում առանձնապես մեծ լծակներ չունի, այդ իսկ պատճառով ես այլ ընտրություն չունեի, քան դիմել գերագույն առաջնորդին՝ ներկայացնելով իմ մոտեցումները և աջակցություն խնդրելով», - հայտարարել է Ռոհանին։

XS
SM
MD
LG