Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համոզմամբ` արևմտյան պետությունները իրավունք չունեն քննադատել պաշտոնական Դամասկոսին՝ երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու համար։ ԱՄՆ-ի պետքարտուղարի և արևմտաեվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների նախօրեին հրապարակված հայտարարությունը Ասադը մեկնաբանել է այսօր Դամասկոսի ընտրատեղամասերից մեկում՝ քվեարկելուց անմիջապես հետո։
«Որպես ինքնիշխան պետություն` մեզ համար Արևմուտքից հնչող նման հայտարարությունների արժեքը զրոյական է։ Վերջին շաբաթների իրադարձությունները վկայեցին, որ արևմտյան կառավարությունների կարծիքը զրոյի արժեք ունի, իսկ այդ կարծիքը հնչեցնողների արժեքը տասնապատիկ զրոյական է», - նշել է Բաշար Ասադը։