Մատչելիության հղումներ

ՔՊ-ն հրապարակել է ընտրացուցակի առաջին 30 համարների թեկնածուների անունները


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին երեսուն համարների թեկնածուների անունները: Ըստ այդմ ցուցակը, ինչպես և հայտարարվել էր ավելի վաղ, գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, ապա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ցուցակում չկան փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատգամավոր Սասուն Միքայելյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչը հաստատել էր կուսակցության խոսնակը ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում:

Ապա ցուցակում տեղ են գտել տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, շրջակա միջավայրի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավոր Արփինե Դավոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Ցուցակում են նաև գործարար Գուրեն Արսենյանը, նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Հակոբ Արշակյանը և այլք:

Հիշեցնենք, որ այսօր մինչև 18:00-ն հունիսի 20-ին նշանակված ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

XS
SM
MD
LG