Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայտարարում է, թե առնչություն չունի հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը առնչություն չունի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ, ասելով, թե հակառակորդի ուղղությամբ կրակ չի բացվել։

Ըստ ադրբեջանական կողմի՝ այսօր ցերեկը հայկական կողմից զինվորական անձնակազմով յոթ բեռնատարներ փորձել են մոտենալ սահմանային այդ հատվածին, ինչը կանխվել է Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանը ասել են, թե իրենց տեղեկություններով հայաստանցի զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել: Սկսված փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

XS
SM
MD
LG