Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա հինգշաբթի օրը կմեկնի Իսրայել և Պաղեստին, հայտնում է «Ռոյթերզը»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա հինգշաբթի օրը կմեկնի Իսրայել և Պաղեստին, այս մասին հայտնում է «Ռոյթերզը»՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները։

Բլինքենի մերձավորարևելյան այցի երթուղու մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն, «Ռոյթերզը» նշում է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը «քննարկելու է իսրայելցիների և պաղեստինցիների ընդհանուր ապագայի բարելավմանն ուղղված ջանքերը»։

Ավելի քան տասն օր տևած ռազմական գործողություններից հետո, որոնց հետևանքով Պաղեստինում ավելի քան 200 մարդ է զոհվել, Իսրայելում՝ առնվազն 12, կողմերը երեկ պայմանավորվել են հրադադար հաստատել։ Հազարավոր պաղեստինցիներ երեկ փողոց են դուրս եկել՝ հրադադարը որակելով որպես հաղթանակ, մինչ Իսրայելում ծայրահեղական ուժերը քննադատել են վարչապետ Բենյամին Նեթանյահուին պատերազմը դադարեցնելու համար։

Վաշինգտոնը ողջունել է Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, ընդգծել «հակամարտության նոր բռնկումներից խուսափելու համար քննարկումների շարունակությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG