Մատչելիության հղումներ

Զոհրաբյանը վայր է դնում ԲՀԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, ընտրություններին ԲՀԿ ցուցակով չի մասնակցի


Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ Այդ մասին Զոհրաբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է՝ ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որևէ այլ մեկնաբանություն «չի լինելու ո՛չ այսօր, և ո՛չ վաղը»։

«Մենք այսօր այլևս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք և միայն բոլոր այն ուժերի համախմբմամբ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին և Արցախին այլևս փրկության ծրագիր է պետք, մենք պիտի կարողանանք կասեցնել մեր պետության վերջնական կազմաքանդումը։ Ես կա՛մ և մնալու եմ չարիքի այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում, և հիմա շատ ավելի վճռական և ազատ եմ լինելու իմ գործողություննեերում։ Ես կա՛մ և լինելու եմ հանրային-քաղաքական կյանքում, քանի դեռ մեր երկիրը օկուպացված է հային, արցախցուն, Հայաստանն ու Արցախը չսիրող մարդկանցով ու քանի դեռ մենք մեր երկիրը չենք ազատագրել ներսի զավթիչներից», - գրել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ մի քանի առաջարկներ ունի, որոնք կքննարկի իր ընկերների և մերձավորների հետ՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ։

XS
SM
MD
LG