Այսօր Բաքու է ժամանել Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հրավերով։
Խրենինի գլխավորած պատվիրակության այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
ՀԱՊԿ անդամ Բելառուսի ռազմական գերատեսչության ղեկավարի այցն Ադրբեջան տեղի է ունենում ռազմական դաշինքի անդամ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության ֆոնին։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և սպասում է կառույցի արձագանքին։
Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի անդամ Բելառուսն Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին Մինսկը Բաքվին է վաճառել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել՝ համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։