Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի նորընտիր վարչությունը կորոշի ընտրություններին մասնակցության հարցը


Հայ ազգային կոնգրեսի` հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը կորոշի նոր ընտրվելիք վարչությունը:

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի ընտրությունների մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը», - համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ինքն էլ կգլխավորի ցուցակն այդ դեպքում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

Արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու մասին արդեն հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Խորհրդարանական մյուս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ևս հայտարարել են իրենց մասնակցության մասին՝ կրկին առանձին։ Արտահերթին դաշինքով է պատրաստվում մասնակցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն. Հանրապետականը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ միասին ձևավորել է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայ հեղափոխական դաշնակցության և նորաստեղծ «Վերածնվող Հայաստանի» հետ միասին «Հայաստան» դաշինքով կմասնակցի։

XS
SM
MD
LG