Մատչելիության հղումներ

«Մտահոգված ենք հայկական տարածք ներխուժման մասին տեղեկություններով». Կանադայի ԱԳ նախարար


«Մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի և հայկական տարածք ներխուժման մասին տեղեկություններով», - իր թվիթերյան էջում գրել է Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն՝ կողմերին հորդորելով հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և շարունակել բանակցությունները կայուն և խաղաղ կարգավորման շուրջ:

«Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն», - նշել է Կանադայի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG