Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին


ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, հայտարարել է կառույցի նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։

Եվրոպացի դիվանագետը տեղեկացրել է, որ այսօր այս հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

«ԵԱՀԿ նախագահությունը, ինչպես նաև իմ անձնական ներկայացուցիչը ուշադրությամբ հետևում է իրավիճակին», - գրել է Լինդեն Թվիթերի իր Էջում։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ըստ հայկական կողմի, «հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը»:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG