Մատչելիության հղումներ

Խաղաղ բանակցությունները և երկխոսությունն այլընտրանք չունեն, ընդգծեց Վրաստանի վարչապետը


Մի կողմից COVID-19-ը, մյուս կողմից ղարաբաղյան պատերազմը դժվարությունների առջև են կանգնեցրել ողջ տարածաշրջանը, այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ շեշտելով՝ խաղաղ բանակցությունները և երկխոսությունն այլընտրանք չունեն։

Ընդգծելով, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու խաղաղ համագոյակցության կողմնակից, Վրաստանի վարչապետը հայտարարեց՝ այս կուրսը կշարունակվի նաև հետագայում։

Ղարիբաշվիլին նաև ասաց, որ Փաշինյայի հետ քննարկել են համագործակցության բոլոր ուղղությունները՝ ընդգծելով, որ պետք է ունենան ինտեսիվ քաղաքական երկխոսություն։

Նշենք, որ Ղարիբաշվիլին այսօր է ժամանել Երևան։ Նա ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, ով 44-օրյա պատերազմից հետո այցելեց Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG