Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Վրաստանի վարչապետը կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կանցկացվեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով։
Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: