Մատչելիության հղումներ

Վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը, ասում է Արցախի նախագահը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Այսօր մեր ժողովուրդը կրկին ապրում է ծանր ժամանակներ, ապրում է՝ ամեն պահի կռիվ տալով իր զավակների ու Հայրենիքի կորստի ցավի հետ։ Այդ ցավն է, որ ուժ է տալիս մեզ ապրելու և արարելու, շարունակելու մեր պայքարն ավելի ամուր ու հաստատակամ կերպով և կառուցելու մեր հերոս պապերի ու հայրերի, մեր անմահ որդիների հիշատակին արժանի Հայրենիք, բոլորիս երազած Հայրենիքը։

Այո՛, ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետևանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ: Այնուամենայնիվ, մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատևման, հանուն Շուշիի վերադարձի և հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG