Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդներն այս տարի առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացնում


ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, հոկտեմբեր, 2020թ․
ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, հոկտեմբեր, 2020թ․

Եվրամիության առաջնորդներն այսօր այս տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացնում, որի ուշադրության կենտրոնում է լինելու պայքարը կորոնավիրուսի դեմ։

27 երկրների առաջնորդները կքննարկեն՝ ինչպես նվազեցնել համավարակի բացասական ազդեցությունը տնտեսությունների ու սոցիալական կյանքի վրա, ինչպես նաև կդիտարկեն պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաները փոխանակելու՝ Միացյալ Նահանգների առաջարկը։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի այս նախաձեռնությունը պաշտպանել են ավելի քան 100 երկրներ ու միջազգային կազմակերպություններ։ Արտադրող ընկերությունները, մինչդեռ, դեմ են հեղինակային իրավունքի չեղարկմանը։

XS
SM
MD
LG