Մատչելիության հղումներ

Շոտլանդիայում ընթացող ընտրություններում, ըստ հարցումների, կարող են հաղթել անկախության կողմնակիցները


Շոտլանդիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են, որոնց արդյունքում, ըստ հարցումների, մեծամասնություն կարող են ստանալ անկախության կողմնակիցները: Վերջիններս հաստատակամ են երկրորդ հանրաքվեն անցկացնել՝ Մեծ Բրիտանիայից անջատվելու հարցով։

«Եթե ժողովուրդը ձայն կտա անկախության կողմնակիցներին, Լոնդոնում որևէ մեկը դրան խոչընդոտելու հիմք չի ունենա»,- երեկ հայտարարել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերժենը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, մինչդեռ, պնդում է, թե 2014-ին Շոտլանդիայի բնակչությունն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը՝ 55.3 տոկոսով ձայն տալով «Միասին ավելի լավ է» կարգախոսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG