Մատչելիության հղումներ

Սիրիացի վարձկանները դատապարտվեցին ցմահ ազատազրկման


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր սկսեց քննել Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Նրանք մեղադրվում էն միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով:

Դատարանը հենց այսօր էլ վճռեց նրանց դատապարտել ցմահ ազատազրկման:

Նախաքննական մարմինն ավելի վաղ փոխանցել էր՝ քննությամբ պարզվել է, որ սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել են առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների են մասնակցել։

Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել է 2 հազար ԱՄՆ դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG