Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյանը պատվաստվեց Sputnik V-ով


Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ Sputnik V պատվաստանյութով, տեղեկացնում է Գրիգորյանի գրասենյակը։

Նշենք, որ երեկ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով։ Թե որ պատվաստանյութով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը, վերջինս չի հայտնում։

Երեկ Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Հայաստանը հիմա ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բավական մեծ պաշար ձեռք բերած և հնարավորություն ունի սկսելու լայնածավալ պատվաստումներ։

Նա ընդգծեց՝ Հայաստանը թվերի անկման փուլում է, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպվի, կարող է արագ տեմպերով հաղթահարել համաճարակը: Նա կոչ արեց ներկաներին՝ սեփական օրինակով ի ցույց դնել այդ պրոցեսի կարևորությունը։

XS
SM
MD
LG