Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել։
«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ նշելով՝ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն:
Նշենք, որ երեկվա տվյալներով՝ Հայաստանում պատվաստվել է 3 հազար քաղաքացի։ Առոջապահության նախարարությունը սա փոքր ցուցամիշ է համարում։ Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը գործադիրի վերջին նիստում կոչ արեց կառավարության անդամներին պատվաստվել և սեփական օրինակով ցույց տալ, որ սա առաջնային կարևոր խնդիր է։
Այսօր նախարարի պաշտոնակատարը զեկուցել է վարչապետի պաշտոնակատարին, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: