Հայաստանում մինչև հիմա շուրջ 3 հազար հոգի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա` սա փոքր ցուցանիշ է. «Հանրային կերպով պատվաստվելն էլ հենց ուղղված էր մարդկանց ցույց տալու սեփական օրինակով, որ սա անվտանգ, արդյունավետ, որակյալ միջոց է», - կառավարության լրատվականի հետ զրույցում ասում է Անահիտ Ավանեսյանը:
Նա և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը օրեր առաջ պատվաստվեցին AstraZeneca-ով: Այս պատվաստանյութով կարող են պատվաստվել ՀՀ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, ինչպես նաև օտաերկրացիները: