Մատչելիության հղումներ

Չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է


Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանից Հայաստանին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին:

Հիշեցնենք` բացի այս, COVAX հարթակի միջոցով Հայաստան կներկվեն ևս մի քանի տեսակի պատվաստանյութեր, թե որոնք և ինչ դեղաչափով, դեռ հստակ չէ:

Այժմ Հայաստանում կիրառվում են բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և ռուսական Sputnik V-ն:

XS
SM
MD
LG