Ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնու աջակից, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Իվան Պավլովը։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է իր պաշտպանյալներից մեկի գործով նախաքննական գաղտնիք հրապարակելու մեջ։
Իրավապաշտպանները, սակայն, հետապնդումը քաղաքական են համարում․ աղմկահարույց մի շարք գործերով հայտնի փաստաբանը նախօրեին հայտարարել էր, թե պաշտպանելու է ազատազրկված Նավալնու շտաբերի շահերը, որոնց դեմ դատախազությունը հայց է ներկայացրել՝ ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու պահանջով։
«Սա հաշվեհարդար է մի շարք քրեական գործերով իմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար»,- հայտարարել է Պավլովը։