Մատչելիության հղումներ

Քովիդով հիվանդ 962 քաղաքացի գտնվում է ծանր, 233-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ փոխնախարար


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 հազար 294 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ 2 հազար 294 քաղաքացուց 962-ը գտնվում է ծանր, 233-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, իսկ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի։

«Առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը», - նշել է նախարարը՝ փաստելով․ - «Կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»:

XS
SM
MD
LG