Մատչելիության հղումներ

Գերմանական հիվանդանոցում կին աշխատակիցը դանակով 4 մարդ է սպանել


Գերմանիայում` Բրանդենբուրգի երկրամասի վարչական կենտրոն Պոտսդամի հիվանդանոցում 4 մարդկանց մահվան գործով ձերբակալվել է հիվանդանոցի 51-ամյա մի աշխատակից:

Իրավապահները հարուցել են սպանության գործ այն բանից հետո, երբ հիվանդանոցի տարբեր պալատներում հայտնաբերել են 4 դիակ, ծանր վնասվածքներ ստացած ևս մեկ անձի, ով վիրահատության է ենթարկվել:

Կասկածյալը հիվանդանոցի կին-աշխատող է, ով նախօրեին տուն է վերադարձել և ամուսնուն պատմել է հիվանդանոցում մի քանի մարդ սպանելու մասին, ինչից հետո ամուսինը զանգահարել է ոստիկանություն:

«Այս պահին կասկածյալը ոստիկանության բաժանմունքում է և կալանքի տակ է, նրան կտեղափոխեն Պոտսդամի շրջանային դատարան, որտեղ մեղադրանք կներկայացնեն»,- ասել է դատախազ Վիլֆրեդ Լեմանը:

Ըստ ոստիկանների, կասկածյալը հարձակման ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հիվանդներին, հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG