Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպել Վատիկանում։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է իտալական Repubblica թերթում այսօր հրապարակված հարցազրույցում։
Վատիկանի դիվանագիտական աղբյուրները, սակայն, նշել են, որ Զելենսկու այս հայտարարությունը իրենց հետ որևէ կերպ համաձայնեցված չէ։
«Մոսկվան ևս Վատիկանում հանդիպում անցկացնելու հրավեր չի ստացել», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։