Մատչելիության հղումներ

Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել Մեծամորի ատոմակայանը փակելու ուղղությամբ


Հայաստանի Մեծամորի ատոմակայան, արխիվ
Հայաստանի Մեծամորի ատոմակայան, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում միջազգային հանրությանը կոչ է անում՝ ջանքեր գործադրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակելու ուղղությամբ:

Բաքուն պնդում է, թե Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է նույն տեխնոլոգիայով, որը Չեռնոբիլում կիրառվել է 1976-1980 թվականներին։

«Չեռնոբիլի աղետի մասշտաբային հետևանքներն ապացուցել են, որ ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը պետք է մտահոգի ոչ միայն այն երկրներին, որտեղ գտնվում են այդ կայանները, այլև շրջակա երկրներին, որոնք կարող են տուժել հնարավոր վտանգներից», - ասվում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրով, որի կողմ է նաև «Եվրոատոմը», Հայաստանը, պարտավորվել է փակել Մեծամորի ատոմակայանը, նույն համաձայնագրով, սակայն իրավունք ստանալով կառուցել նորը։

Հարավային Կովկասում միակը համարվող Մեծամորի ատոմակայանը գտնվում է Երևանից մոտ 36 հեռավորության վրա, Սպիտակի երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով կայանը փակվեց, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, որի հետևանքով Հայաստանում էներգիայի պակասություն առաջացավ, 1993 թվականին Հայաստանի կառավարության կայանը վերաբացելու որոշում կայացրեց։

Այս ամիս Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ցանկանում է ռուսական կողմի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։

XS
SM
MD
LG