Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, ասել է ԱՄՆ դիվանագետը


ԱՄՆ և Թուրքիայի նախագահները, արխիվ
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները, արխիվ

Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից․ Վաշինգտոնն ուզում է ամուր հարաբերություններ ունենալ Անկարայի հետ, «Ռոյթերզ»-ին ասել է նախագահ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Դիվանագետը միաժամանակ պնդել է, որ Վաշինգտոնը շարունակում է քաջալերել Հայաստանին ու Թուրքիային հասնել հաշտեցման և դիվանագիտական հարաբերությունների վերջնական կարգավորման։

Բայդենը հայ-թուրքական հաշտեցման անհրաժեշտության մասին խոսել է նաև անցյալում. 2009-ին, երբ Հայաստանն ու Թուքրիան ԱՄՆ աջակցությամբ սկսեցին բանակցել հարաբերությունների կարգավորման շուրջ՝ ստորագրելով Ցյուրիխյան արձանագրությունները, Ջո Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

XS
SM
MD
LG