Մատչելիության հղումներ

«Մենք ցանկանում ենք անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով», - ասում է Ֆրանսիայի Սենատի նախագահը


Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Երևանում զրուցում է լրագրողների հետ, 24-ը ապրիլի, 2021թ.
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Երևանում զրուցում է լրագրողների հետ, 24-ը ապրիլի, 2021թ.

«Մենք ցանկանում ենք անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով», - այսօր Երևանում հայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Ժերար Լարշեն այդ մասին ասաց Հայաստանի նախագահի նստավայրում կայացած պարգևատրման արարողության ժամանակ:

Հիշեցնենք՝ Արցախյան երկրորդ պատերազմում հրադադարի հաստատումից շուրջ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը, իսկ դեկտեմբերի 3-ին էլ՝ Ազգային ժողովը, ընդունեցին բանաձևեր, որոնցով կոչ են անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը, սակայն, գործադիրը մերժեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG