Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակն Արցախում, Հայաստանում, գերիների խնդիրը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 7-ը ապրիլի, 2021թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 7-ը ապրիլի, 2021թ.

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ:

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը շարունակել են քննարկումը ղարաբաղյան իրավիճակի շուրջ:

«Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանդարտ», - ասված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում` էներգետիկ ոլորտի:

Կրեմլը նշում է նաև, որ Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Հայաստանում հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ տիրող ներքաղաքական իրավիճակը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը»:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին:

Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG