Ռուսաստանը վճռական և գործուն քայլեր է ձեռնարկում Երևանի և Բաքվի միջև այս ամենազգայուն հարցում, և «կողմ ենք, որ գերիների հետ կապված խնդիրը կարգավորվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», այսօր ավանդական բրիֆինգին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման քայլը իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծեր մի շարք, իսկապես կարևոր հարցերում առաջ գնալու համար», - հավելել է նա։
Ապրիլի 20 -ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների, «եթե Հայաստանը չհամաձայնի, մենք ուժով կստանանք Զանգեզուրի միջանքը» Ալիևի հայտարարության և Բաքվում ֆաշիստական զբոսայգի բացելու մասին հայ լրագրողի հարցերին Զախարովան ընդհանուր պատասխաններ է տվել՝ նշելով միայն, թե պետք է զերծ մնալ ռևանշիստական և միլիտարիստական հայտարարություններից ու քայլերից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար։