Մատչելիության հղումներ

Կանադացի պատգամավորը մտահոգված է հայ գերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստով


Կանադայի խորհրդարանի շենքը Օտտավայում, արխիվ
Կանադայի խորհրդարանի շենքը Օտտավայում, արխիվ

Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ։

Օտտավայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Մեյը կոչ է արել, որպեսզի Կանադան պաշտպանի Human Rights Watch-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

XS
SM
MD
LG