Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի երեկվա այցին Սյունիքի մարզ, դրվագներից մեկը անվանելով «նողկալի»:
«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից», - Ilur.am-ի փոխանցմամբ` կարծում է Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը:
Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին երեկ բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։