Մատչելիության հղումներ

Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է. նա կասկածանքը չի ընդունում


Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է, լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը:

«Մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է, խոսքը Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին է, պարոն Զաքարյանը ներկայացվում է, ըստ վարույթն իրականացնող մարմինների, որպես կազմակերպիչ, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, մասնավորապես չի պատճառաբանվել` ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել պարոն Զաքարյանը նշված իրադարձությունները», - ասաց Պապոյանը:

Նա հավելեց` Մխիքար Զաքարյանը չի ընդունում կասկածանքը:

«Պարոն Զաքարյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրված կասկածանքի հետ», - հայտարարեց փաստաբանը` նշելով նաև, որ ձերբակալման իրավաչափությունը կբողոքարկվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրիի համայնքապետն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե վարչապետ Փաշինյանի դեմ երեկվա բողոքի ակցիաների գործով։

Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է երեկ՝ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներից ժամեր անց։

XS
SM
MD
LG