Մատչելիության հղումներ

Եթե Նավալնին մահանա, կլինեն նոր պատժամիջոցներ, ասում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի խոսքով՝ այս պահին Ռուսաստանի հետ երեք հիմնական խնդիր է առկա՝ Ուկրաինայի սահմանին ստեղծված լարվածությունը, Մոսկվայի միջամտությունը ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը և Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը։

«[Եթե Նավալնին մահանա,] մենք անհրաժեշտ պատժամիջոցներ կկիրառենք և կատարվածի ողջ պատասխանատվությունը կդնենք Ռուսաստանի նախագահի ու ռուսաստանյան իշխանությունների վրա։ Հուսով եմ, սակայն, որ նման ծայրահեղ կացության մենք չենք հասնի», - այսօր հայտարարել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը France 2 հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին շաբաթասկզբին Պոկրովի գաղութից տեղափոխել են Վլադիմիրի գաղութի հիվանդանոց։ Ընդդիմադիր գործիչը մարտի վերջից հացադուլ է հայտարարել, պահանջելով, որ իրեն այցելեն իր բժիշկները, ում վստահում է։ Պոկրովի գաղութ փետրվարին տեղափոխվելուց հետո Նավալնիի առողջությունը կտրուկ վատացել է, նա ցավեր ունի մեջքի և ոտքի շրջանում, իսկ բժիշկներն ահազանգում են, որ եթե ընդդիմադիր գործիչը չստանա նորմալ բուժօգնություն, կարող է մահանալ։

XS
SM
MD
LG