Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 881-ով՝ հասնելով 211 հազար 399-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 887-ով և հասել 191 հազար 158-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 858 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 951 հազար 500-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 969-ի, ևս 991 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 281 մարդ։