Մատչելիության հղումներ

Թեհրանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել Թրամփի հակաիրանական քաղաքականությունից


Թեհրանը կոչ է արել Միացյալ Նահանգներին հրաժարվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած հակաիրանական քաղաքականությունից: «Դա կնպաստի միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցություններին»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Սաեդ Խաթիբզադեն միաժամանակ ընդգծել է՝ Թեհրանը ուրանի հարստացման իր ծրագրերը կվերանայի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը կչեղարկի Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները։

Կողմերը մի քանի շաբաթ է՝ Վիեննայում անուղղակի բանակցություններ են վարում, որոնց նպատակն է պահպանել 2015-ին ստորագրված համաձայնագիրը։ Ըստ այդ գործարքի, Թեհրանը պարտավորվել էր ուրանի հարստացումը պահել 3,6 տոկոսի սահմաններում՝ արևմտյան պատժամիջոցների աստիճանական չեղարկման դիմաց։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, երեք տարի առաջ միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից ու վերականգնել պատժամիջոցները, ինչից հետո Թեհրանը ավելացրել էր ուրանի հարստացումը։

Անցած շաբաթ երկրի միջուկային գործակալությունը հայտարարեց, թե այդ ցուցանիշը հասցրել է 60 տոկոսի, ինչն աննախադեպ է Իրանի պատմության մեջ, բայց բավարար չէ՝ միջուկային զենք ստեղծելու համար։

XS
SM
MD
LG