Իրանը հայտարարել է, թե ուրանի հարստացումը հասցրել է 60 տոկոսի՝ ցուցանիշ, որ մինչ օրս երբեք չէր գրանցվել։ Այդ քայլը նոր բարդություններ է առաջացրել Թեհրանի և գերտերությունների միջև բանակցություններում, որոնց նպատակն է վերականգնել 2015-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։
Տարիներ առաջ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների և Գերմանիայի հետ կնքված այդ գործարքով Թեհրանը համաձայնել էր ուրանի հարստացումը պահել 3,67 տոկոսի սահմաններում՝ արևմտյան պատժամիջոցների աստիճանական չեղարկման դիմաց։ Երեք տարի առաջ, սակայն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից ու վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ։ Թեհրանը, իր հերթին, ավելացրել էր ուրանի հարստացումը։