Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին համախոհներին կոչ է անում ստորագրել Արևմուտքի առաջարկած ծրագիրը՝ Մելիայի ազատ արձակման պայմանով


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել համախոհներին ստորագրել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման՝ Արևմուտքի առաջարկած ծրագիրը, բայց պայմանով, որ մինչ այդ իշխանություններն ազատ արձակեն Ազգային միացյալ շարժման նախագահ Նիկա Մելիային։

«Նա անմեղ է և ապօրինի է հայտնվել ճաղերի ետևում, ուստի պետք է ազատ արձակվի առանց որևէ նախապայմանի ու գրավի», - հայտարարել է Սաակաշվիլին սոցցանցերում հրապարակված ուղերձում։

Նախկին նախագահը, ում դեմ հայրենիքում մի շարք քրեական գործեր են հարուցվել, խոստացել է նաև առաջիկա աշնանը Թբիլիսի վերադառնալ։

Նիկա Մելիային վրացական ոստիկանությունը կալանավորել է մոտ երկու ամիս առաջ՝ գրոհելով Ազգային միացյալ շարժման գրասենյակը։ Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։

XS
SM
MD
LG