Ռուսաստանի իրավապահ մարմինները թույլ չեն տվել բժիշկներին տեսակցել ազատազրկված Ալեքսեյ Նավալնուն, ով նախօրեին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց՝ արդեն երրորդ շաբաթը շարունակվող հացադուլից հետո։
Մինչ այդ մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ սրտաբաններ, պնդել էին, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը մոտ է կրիտիկականին, առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։
Կրեմլի կոշտ քննադատը հացադուլ է սկսել ի նշան բողոքի, պնդելով, թե կալանավայրի ղեկավարությունն իրեն անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրում ոտքի և մեջքի ցավերի դեմ։
Ակնկալվում է, որ առաջիկա հինգշաբթի օրն այս հարցին կանդրադառնա նաև ԵԽԽՎ-ը՝ քվեարկության դնելով հատուկ բանաձև, որը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Նավալնուն։
Մանրամասները տե՛ս այստեղ