Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 667-ով, բուժվածներինը՝ 671-ով, գրանցվել է մահվան ևս 24 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 667-ով՝ հասնելով 209 հազար 485-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 671-ով և հասել 189 հազար 688-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 398 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 942001-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 919-ի, ևս 982 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 896 մարդ։

XS
SM
MD
LG